Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տարոն Պետրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիի մրցաշարում

11:45, կիրակի, 16 հունիսի, 2019 թ.
Տարոն Պետրոսյանը ոսկե մեդալ է նվաճել Թբիլիսիի մրցաշարում

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի անդամ հանդիսացող Champions ակումբի և Երևանի Շոտոկան ակումբի սաները, մարզիչներ Սերյոժա Մակարյանի և Էդգար Վաղարշակյանի գլխավորությամբ, մասնակցում են Վրաստանի Թբիլիսի քաղաքում հունիսի 14-ից 16-ն ընթացող Open Georgia 2019 միջազգային մրցաշարին:

10-11 տարեկանների խմբում մինչև 53 կգ քաշային կարգի պայքարում Champions ակումբի մարզիկ Տարոն Պետրոսյանը գրավել է 1-ին տեղը:
     Այսօր՝ հունիսի 16-ին, պայքարի մեջ կմտնեն 14-15 տարեկանների մեջ մինչև 57 կգ քաշային կարգում՝ Սուրեն Հարությունյանը, մինչև 70 կգ քաշային կարգում՝ Տիգրան Համբարձումյանը, 16-17 տարեկանների պայքարում մինչև 55 կգ քաշային կարգում՝ Գեղամ Նիկողոսյանն ու Էրիկ Խաչատրյանը, մինչև 61 կգ. քաշային կարգում՝ Դավիդ Դավթյանը:

| | |
1012 | 0
Facebook