Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 19 օգոստոսի, 2019 թ.

Համացանց

«Սա հերթական ստրկատիրական պարտադրանքն է Հայաստանի վզին». Շահեն Հարությունյան

17:35, ուրբաթ, 07 հունիսի, 2019 թ.
«Սա հերթական ստրկատիրական պարտադրանքն է Հայաստանի վզին». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա հերթական ստրկատիրական պարտադրանքն է Հայաստանի վզին։ Ամբողջ օրը սուվերենության մասին խոսել, բայց նման պայմաններ թույլ տալ սեփական երկրում, դա անընդունելի է։ Այո՛, այս պայմանագիրը կնքվել է նախորդների օրոք և ներկայիս կառավարությունը պատասխանատվություն չի կրում նրանց կատարած անցյալի քայլերի համար։ Պատասխանատվությունը կրում է պետությունը՝ սեփական քաղաքացիների առաջ։ Իսկ պետությունը՝ գործող իշխանությունն է։ Շատերս դուրս ենք եկել փողոց նաև այս կործանարար պայմանագրի դեմ մեր բողքն արտահայտելու համար։ Քայլ պետք է անել՝ սուվերենություն ձեռք բերելու համար, այլ ոչ թե միայն գեղեցիկ խոսքեր ասել»։

| | |
8719 | 1
Facebook
COMMENT.am