Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ.

Միջազգային

Վաղը սպասվում է Թերեզա Մեյի հրաժարականը. Times

14:35, հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
Վաղը սպասվում է Թերեզա Մեյի հրաժարականը. Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հնարավոր է, մայիսի 24-ին հրաժարական տա: Այս մասին հաղորդում է բրիտանական Times թերթը:

Մայիսի 22-ի երեկոյան, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը հայտնել է, որ թողնում է իր պաշտոնը՝ երկրի վարչապետի հետ Brexit-ի մասով ունեցած տարաձայնությունների պատճառով:

Աղբյուրի համաձայն, Մեյի կողմնակիցները վստահեցրել են, որ վարչապետը հայտարարելու է իր հրաժարականի մասին Գրեմոմ Բրեյդիի հետ հանդիպումից հետո:

Ավելի վաղ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, պատգամավորների աջակցությունը ստանալու նպատակով, մի շարք խոստումներով էր հանդես եկել: Վարչապետ Մեյը այդպես ցանկացել էր համոզել Brexit-ի փաստաթղթի հակառակորդներին: Նշենք, որ Brexit-ի փաստաթուղթը հուլիսի սկզբից չորս անգամ քննարկման է դրվել խորհրդարանում: Մեյի կարևորագույն հայտարարություններից են եղել Brexit-ի մասով երկրորդ հանրաքվեի անցկացումն ու ԵՄ-ի հետ հետագա առևտրային հարաբերությունների սցենարների մշակման հարցերը խորհրդարանում քվեարկության դնելը:

| | |
3425 | 0
Facebook
COMMENT.am