Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս վտանգների չեզոքացման համար իշխանությունը պետք է երկրում արտակարգ դրություն հայտարարի». Ե. Աբգարյան

15:25, երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.
«Այս վտանգների չեզոքացման համար իշխանությունը պետք է երկրում արտակարգ դրություն հայտարարի». Ե. Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղարաբաղյան կլանի և հայաստանյան օտարմոլ գող ու ավազակ հետադիմության կողմից այս օրերին երկրում քաոս ստեղծելու գործողություներն ուղղված են հեղափոխության վարկաբեկմամբ իշխանությունը զավթելուն: Փաստն այն է, որ ներկայումս այդ գործողություններն ուղղորդվում են դեպի նախահեղաշրջումային իրադրության ստեղծմանը, որն էլ կծառայեցվի իշխանությունը զավթելու նպատակին: Սա էլ, ոչ պատահաբար, համընկնում է շփման գծում Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման հետ: Գտնում եմ, որ ՀՀ-ին սպառնացող ներքին և արտաքին այս վտանգների չեզոքացման համար ժողովրդի օրինակարգ իշխանությունը պետք է երկրում արտակարգ դրություն հայտարարի»:

4978 | 0
Facebook