Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ քայլը» ԼՀԿ-ի կազմակերպած ստորագրահավաքին չի մասնակցի. մեկնաբանում է Լիլիթ Մակունցը

20:10, երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ.
«Իմ քայլը» ԼՀԿ-ի կազմակերպած ստորագրահավաքին չի մասնակցի. մեկնաբանում է Լիլիթ Մակունցը

«Մենք այդ ստորագրահավաքին չենք միանալու, որովհետև մեզ համար կային որոշակի դրվագներ, ձևակերպումներ, որոնք ընդունելի չէին», - այսօր՝ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքին:

Հարցին, թե եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը կարողանան բավարար չափով ստորագրություններ հավաքել և արտահերթ նիստ գումարել, այդ դեպքում, «Իմ քայլը» քվորում կապահովի՞, Մակունցը նշել է. «Մենք, բնականաբար, այդ պարագայում ոչ մի այլ անելիք չունենք, քան հետևել օրենքներին և օրինակարգին»:

3082 | 0
Facebook