Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամենաարագընթաց Porsche-ը գրանցել է նոր ռեկորդ

01:05, հինգշաբթի, 02 մայիսի, 2019 թ.
Ամենաարագընթաց Porsche-ը գրանցել է նոր ռեկորդ

Porsche ընկերության ամենաարագ սերիական ավտոմեքենան՝ 911 GT2 RS սուպերքարը, նոր ռեկորդ է սահմանել ԱՄՆ Վիսկոնսին քաղաքի Road America մայրուղում:

Մեքենան 6,5 կմ ճանապարհն անցել է 2ր 15,17 վ ժամանակահատվածում: Մայրուղին ունի 14 ոլորան, որոնց անկյունը գերազանցում է 90 աստիճանը: Ավտոմեքենայի միջին արագությունը կազմել է 174 կմ/ժ: Կուպեի առավելագույն արագությունը գերազանցում է 340 կմ/ժ-ը:

Porsche 911 GT2 RS-ը համալրվել է 3,8 լիտրանոց 6-մխոցանի շարժիչով, ունի 700 ձիաուժ հզորություն:

Ամենաարագընթաց Porsche-ը գրանցել է նոր ռեկորդ
12638 | 0
Facebook