Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուրարտու»-ն դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ

22:50, երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.
«Ուրարտու»-ն դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ 126-97 հաշվով վստահ առավելության հասավ«Արագած» ակումբի նկատմամբ և դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Բրանդոն Հոլլինսը (Արագած), ով խաղադաշտում անցկացրեց 20 րոպե, վաստակեց 29 միավոր և 8 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին:

Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում միմյանց հետ ուժերը կչափեն «Արցախ» և «Ուրարտու» ակումբները:

1898 | 0
Facebook