Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի փոխքաղաքապետը՝ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության մասին

16:30, հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ.
Երևանի փոխքաղաքապետը՝ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդները գործադուլ էին իրականացնում՝ դժգոհելով քաղաքապետարանի ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու որոշումից: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է այդ հարցին. «Տեսախցիկները տեղադրված են եղել երկու ավտոբուսում: Դրանք միայն վարորդի գլխավերևում կարող են լինել, իսկ ուղևորների միայն ուսը կամ ոտքը կարող է երևալ կադրում: Երբ մենք պլանավորենք, որ տեսախցիկ պետք է լինի ավտոբուսի ներսում, ապա, իհարկե, պետք է լինեն համապատասխան նշաններ, պետք է հայտարարությամբ հանդես գանք, որ բնակիչները նույնպես իմանան, որ տեսախցիկները նկարահանում են, ինչն ինքնանպատակ չի և արվում է իրենց անվտանգության համար:

Անդրադառնալով գործադուլ իրականացնող վարորդների բողոքին և այն դժգոհություններին, որ առաջնային խնդիրները թողած քաղաքապետարանն սկսել է երկրորդական հարցերի լուծումից, քաղաքապետի տեղակալը նշեց. «Բողոքի մասին, որ խնդիրներ կան, տեղյակ ենք և այնպես չի, որ այդ խնդիրներն այս հինգ ամիսների ընթացքում են կուտակվել: Ես կարծում եմ, որ այդ հարցը, որը բարձրացնում եք, գտնվում է նույն հարթության վրա»: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև հավելեց, որ իրենք ցանկանում են վերահսկել վարորդների վարքագիծը և այդ մասով շեշտեց. «Այդ պատասխանատվությունը մենք ինքներս ենք ստանձնում, որպեսզի վերահսկողություն սահմանենք և կարող ենք վարորդին տուգանել, օրինակ, ղեկին ծխելու համար: Հասարակությունն այդքան տրանսպորտի վատ վիճակից չի բողոքում, որքան որ բողոքում է վարորդների կոպիտ խոսելուց, չսափրված լինելուց…»:

7982 | 1
Facebook