Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Դե, բարի ճանապարհ». Նեթանյահուն՝ Իրանի ԱԳՆ ղեկավարի հրաժարականի մասին

15:10, երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ.
«Դե, բարի ճանապարհ». Նեթանյահուն՝ Իրանի ԱԳՆ ղեկավարի հրաժարականի մասին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնաբանել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆի հրաժարականը, փոխանցում է РИА Новости-ն:
     «Զարիֆը հեռացավ, դե, բարի ճանապարհ: Քանի դեռ ես այստեղ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»,- Twitter-ի իր էջում գրել է Նեթանյահուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զարիֆը հայտնել էր իր հրաժարականի մասին Instagram-ի միջոցով: «Շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեծահոգի և համարձակ ժողովրդին ու իշխանություններին վերջին 67 ամսվա համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ»,- գրել էր նա: Նա ղեկավարում էր Իրանի ԱԳՆ-ը 2013-ի օգոստոսից:

7632 | 0
Facebook