Ուրցաձոր համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր հինգ թեկնածու: Երեկվա ընտրությունների արդյունքներով հաղթել է բողոքի ակցիաների հետևանքով նախորդ տարվա հոկտեմբերին հրաժարական տված քաղաքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով համայնքը ղեկավարում էր 1999-ից: Նշենք, որ նրա հրաժարականի պահանջը բարձրացնում էին ոչ միայն ցուցարարները, այլև Արարատի մարզպետն ու ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանը, ով ցույցերի ժամանակ մի քանի անգամ այցելել էր Ուրցաձոր, հանդիպել Անդրեասյանին:
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՌԱՖԻԿ ԱԶԻԶԻ 911
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՆՎԵԼԻ 744
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲԻ 108
ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍԿԱՆԴԱՐԻ 37
ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԵՐՈԲԻ 386