Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոճանապարհները ՀՀ-ում և Լարսում

10:35, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
Ավտոճանապարհները ՀՀ-ում և Լարսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

2449 | 0
Facebook