Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին. ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը

10:15, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորել Փաշինյանին. ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայկական լրատվամիջոցներից մեկի խնդրանքով պատասխանել է այն հարցին, թե ինչու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Կարծում եմ՝ դա նույնն է, ինչ տղամարդուն հարցնես՝ սիրո՞ւմ ես ինձ, եթե նա այդ մասին ոչ մեկ անգամ է խոստովանել»,- ասել է Զախարովան:

Այն հարցին, թե նախորդ ընտրություններին ՌԴ ղեկավարությունից շնորհավորանք եղել է, այս անգամ կլինի՞ շնորհավորանք, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Արդեն պատասխանեցի այդ հարցին»:

Զախարովան մեկնաբանել էր նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները:

12797 | 3
Facebook