Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում

12:00, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում

Ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ: Ամիսներ շարունակ չեն կարողանում արտերկրում գնված մեքենաները բերել Հայաստան. սահմանին մաքսազերծման հետ կապված խնդիրներ կան: «Մենք ուզում ենք, որ Վրաստանի նման մենք էլ բերենք մեր անունով, ֆիքսված գումար ձևակերպենք ամեն մեքենայից, մուծենք` մեքենայի արժեքի չափով»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Կառավարության ներկայացուցիչը փաստեց, որ ակցիայի մասնակիցների պահանջը քննարկան ենթակա է, պարզապես պետք է բողոքի ակցիա իրականացնողները հավաքվեն, իրենց ներկայացրած առաջարկը ձևակերպեն և ներկայացնեն Կառավարությանը:

3485 | 3
Facebook