Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Մոնարխում» տոնվել է Ն. Փաշինյանի դստեր 20-ամյակը. «Աննան տվեց-անցավ Ռիտային». «Իրատես»

09:50, ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ.
«Մոնարխում» տոնվել է Ն. Փաշինյանի դստեր 20-ամյակը. «Աննան տվեց-անցավ Ռիտային». «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Ասում են, թե նոր Հայաստանում իսկապես բան չի փոխվել. Սերժ Սարգսյանի մասին պատմվող անեկդոտի նման Նիկոլ Փաշինյանը ևս առավոտյան զարթնում ու հարցնում է՝ այս դեպքում՝ տիկին Աննային. «Աննա, էսօր հարսանիք չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Ծնունդ-կնունք էլ չկա՞». «Չէ, Նիկոլ ջան». «Նշանադրե՞ք էլ». «Չէ». «Դե գոնե ատամհատիկ էլ չկա՞»։

Փաշինյանը նույնպես սիրում է մասնակցել «հանդեսների», Սերժ Սարգսյանի նման պարել. նոյեմբերի 14-ին՝ Տերյան 91 հասցեում գործող երևանյան աներևակայելի թանկ ռեստորաններից մեկում՝ «Մոնարխում», տոնվել է Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամիկի 20-ամյակը. փակվել է Տերյան փողոցը, փակվել է «Մոնարխ» ռեստորանային համալիրը, բարձրաստիճաններն անչափ շքեղ պայմաններում «տժժացել» են՝ աշխարհիկ «կայֆերի» բոլոր հանգերով, իրենց ավանդական «հո-հուն» արել։ Շքեղ խնջույքին ներկա են եղել Նիկոլի ազգուտակը, ընկերները: Փաշինյանի հայտարարագրում, թերևս, այս «դեպքը» ևս կարձանագրվի։ Ներկաները «հուժկու» քծնել են Նիկոլին, բայց է՛լ ավելի՝ տիկին Աննային. «Աննան տվեց-անցավ Ռիտային. բոլոր քեֆերին մտնում է պարահրապարակ ու էլ դուրս չի գալիս՝ 5-6 ժամ անընդմեջ պարում է. մարդիկ, որ հարց են ուզում լուծել, միայն Աննային են դիմում»,- ասաց նրանց հետ «տժժացածներից» մեկը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

20440 | 22
Facebook