Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ են սահմանում ռուսական ընկերությունների նկատմամբ: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում:
Սահմանափակումների տակ են հայտնվել Global Vision Group և «Պրոմսիրյոիմպորտ» ընկերությունները, ինչպես նաև Անդրեյ Դոգաևը՝ «Պրոմսիրյոիմպորտ»-ի փոխնախագահը:
ԱՄՆ ֆիննախի տեղեկություններով՝ դրանք սահմանվել են ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ Սիրիային իրանական նավթի «գաղտնի» մատակարարումների պատճառով:
Վերջին անգամ ԱՄՆ-ը Ղրիմի և Դոնբասի իրավիճակի պատճառով ընդլայնել էր հակառուսական պատժամիջոցների ցանկն ամսվա սկզբին: