Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն ԱՄՆ իշխանություններին հայտնել է, որ սպանված լրագրող Ջամալ Խաշոգջին «վտանգավոր իսլամիստ» է եղել: Այս մասին, Washington Post-ի տեղեկություններով, նա ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում:
Արքայազնի խոսքով՝ Խաշոգջին «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության անդամ էր: Պարբերականի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է հոկտեմբերի 9-ին, այսինքն՝ սաուդցի լրագրողի անհետացումից մեկ շաբաթ անց:
Ինչպես նաև հաղորդվում է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը Վաշինգթոնին կոչ է արել նախկին մակարդակով շարունակել ԱՄՆ-ի և Էր Ռիյադի համագործակցությունը: