Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կարեն Մարգարյանը հռչակվեց պատանեկան օլիմպիական չեմպիոն

03:15, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.
Կարեն Մարգարյանը հռչակվեց պատանեկան օլիմպիական չեմպիոն

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչ 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը հռչակվեց պատանեկան օլիմպիական չեմպիոն։ Կարենը պոկում վարժությունում արձանագրեց 141 կգ արդյունք, հրում վարժությունում՝ 168 կգ արդյունք։ Երկամարտի 309 կգ արդյունքով նա 1 կգ-ով հաղթեց երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ուզբեկ Մուխամադկորիդ Տոշտեմիրովին։ Բրոնզե մեդալը բաժին հասավ եգիպտացի Մոհամեդ Մոստաֆային։

9045 | 0
Facebook