Մահացել է Վիետնամի նախագահ Չան Դայ Քուանգը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Վիետնամի նորությունների գործակալությանը:
Տեղի VnExpress թերթի տեղեկություններով՝ քաղաքական գործիչը մահացել է ծանր հիվանդությունից հետո՝ չնայած տեղի և արտասահմանցի բժիշկների ջանքերին: Նա մահացել է հիվանդանոցում՝ Վիետնամի ժամանակով ժամը 10:05-ին:
Չան Դայ Քուանգը երկրի նախագահ էր ընտրվել 2016թ. ապրիլին: