Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը ձերբակալել է Իլ-20-ը խոցած սիրիացի զինվորականներին. արաբական ԶԼՄ-ներ

15:00, հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ռուսաստանը ձերբակալել է Իլ-20-ը խոցած սիրիացի զինվորականներին. արաբական ԶԼՄ-ներ

Սիրիական բանակի բոլոր զինծառայողները, որոնք կապ ունեն ռուսական ռազմական Իլ-20-ի խոցման հետ, ձերբակալվել են: Այս մասին հաղորդում են արաբական ԶԼՄ-ները:

Բացի այդ, նշվում է, որ ձերբակալությունն իրականացրել է ռուսական ռազմական ոստիկանությունը:

Արաբական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ բացառված չէ, որ ձերբակալությունը կապ ունի հայտարարված քրեական գործի հետ: Սեպտեմբերի 18-ին РИА Новости գործակալությունը հայտնել էր միջադեպի փաստով քրեական գործի հայտարարման մասին:

7287 | 0
Facebook