ՆԱՏՕ-ն կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Այս մասին Բաքվում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը, հաղորդում է Trend-ը:
«Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Եվ աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ադրբեջանի և Հայաստանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների որոնման հարցում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը: