Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ
10:00, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
Անհայտ անձինք այսօր առավոտյան մեքենայից կրակ են բացել Թուրքիայում ամերիկյան դեսպանատան շենքի ուղղությամբ, հաղորդում է CNN Turk-ը: Դեպքը տեղի է ունեցել Անկարայի ժամանակով ժամը 5-ին:
Հաղորդվում է, որ դեպքի հետևանքով տուժածներ չկան:
Հանցագործներին հաջողվել է թաքնվել: Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նրանց նկատմամբ: