Եվրոմիության Խորհուրդը պատժամիջոցային ցուցակում է ներառել ռուսական 6 ընկերության, համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում:
«Ղրիմի և Սևաստոպոլի անօրինական անեքսիան չճանաչելու միջոցների շրջանակում ԵՄ Խորհուրդը դիտարկում է Կերչի կամրջի կառուցումը որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը խոչընդոտող գործողություն»,- ասվում է փաստաթղթում:
Ռուսական 6 ընկերության դեմ սահմանափակող միջոցները ենթադրում են բաժնետոմսերի սառեցում, որոնք պատկանում են ԵՄ-ում այդ կազմակերպություններին, ինչպես նաև ԵՄ-ում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արգելք ինչ-որ միջոց տրամադրելու հարցում:
Այդպիսով, Եվրոմիության պատժամիջոցային ցանկում հայտնված ընկերությունների ընդհանուր թիվը հասել է 44-ի: