Մոտ 6,5 հազար մարդ է մասնակցել Մոսկվայում Սախարովի հրապարակում կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման դեմ ցույցին, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին:
Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ հավաքվել են տարբեր հանրությունների մարդիկ.
«Մենք միավորվել ենք այսօր՝ կանայք, արհմիությունները, վետերանները, կոմունիստները, հայրենասերները, «Ձախ ճակատը»»,- ասել է նա:
ՌԴ Պետդուման հուլիսի 19-ին կենսաթոշակային օրենսդրությունում փոփոխության մասին օրինագիծ էր ընդունել, որը նախատեսում է կենսաթոշակային տարիքի շեմը տղամարդկանց դեպքում դարձնել մինչև 65, իսկ կանանց դեպքում՝ 63 տարեկան: Ներկայում տղամարդկանց դեպքում կենսաթոշակային տարիքը 60-ն է, իսկ կանանց դեպքում՝ 55-ը: