Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել երիտասարդներին, ովքեր մասնակցել են հակառավարական ցույցերին, զերծ մնալ բռնությունից, փոխանցում է «Ведомости»-ն:
Կվիրիկաշվիլին՝ դիմելով բողոքի ակցիայի մասնակիցներին, նշել է, որ Վրաստանում իշխանության առաջնահերթություններից է խոսքի և արտահայտման ազատությունը: Նա կոչ է արել բոլոր ուժերին միավորվել պետական իշխանությունների հետ թմրաբիզնեսի դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ակցիաներ էին սկսվել մայիսի 11-ին գիշերային ակումբներում խուզարկություններից հետո: Իսկ շաբաթ օրը քաղաքացիները պահանջել էին երկրի վարչապետի հրաժարականը: