Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն զինում է քրդերին՝ անտեսելով Թուրքիային». Լավրով

16:40, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
«ԱՄՆ-ն զինում է քրդերին՝ անտեսելով Թուրքիային». Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն «անհեռանկարային» է անվանել քրդական հարցով ԱՄՆ-ի գործողությունները՝ Սիրիայի Աֆրին քաղաքում թուրքական ռազմական գործողությունների համատեքստում:

«Այս ամենն ավելորդ անգամ ընդգծում է ԱՄՆ-ի կարճատեսությունը, անհեռանկարային վերաբերմունքը, անվանեք ինչպես ցանկանում եք: Սիրիայում ամերիկյան գործողությունների հենց սկզբից ԱՄՆ-ն խաղադրույք կատարեց քրդերի վրա և անտեսեց Թուրքիայի դժգոհությունը»,- ասել է Լավրովը Euronews հեռուստաալիքի հետ զրույցում:

Նա նշել է, որ քրդերի հարցով Անկարայի դիրքորոշումը երբեք գաղտնիք չի եղել, այնուհանդերձ, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, ԱՄՆ-ն շարունակում է զինել քրդերին:

Լավրովն ընդգծել է, որ «քրդական հարցի հետ ամերիկյան խաղը» չափազանց վտանգավոր է:

10469 | 15
Facebook