Մեծ Բրիտանիայի իշխանությունները վերջերս «քրեական ֆինանսերի մասին» նոր օրենք են ընդունել, որի համաձայն՝ թագավորության տարածքում «զտումներ» կանցկացվեն արտասահմանցի օլիգարխների շարքերում:
Այս մասին Time պարբերականին ասել է Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Բեն Ուոլեսը:
Նրա խոսքով՝ հարվածի տակ են հայտնվել ոչ միայն հայտնի գործարարներն, այլ նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ: «Կրեմլյան զեկույցի» հրապարակումից անմիջապես հետո Ուոլեսը նախապես զգուշացրել է անօրինական ճանապարհով կարողություն ձեռք բերած գործարարներին:
Նրա խոսքով՝ արդեն տասնյակ անձանց անուններ են որոշվել, որոնցից մոտ ժամանակները կպահանջեն բացատրել գումարների ծագումը: