Վրաստանում օրինագիծ է ներկայացվել, որն «օրենքով գողերի» նկատմամբ պատժի խստացում է ենթադրում, հաղորդում է «Грузия-Онлайн»-ը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալը:
Նրա խոսքով՝ Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է «օրենքով գողերի» նկատմամբ ինտենսիվ միջոցառումները:
Նշվում է, որ օրինագծով ընդլայնվում է հանցանքների շրջանակը, որոնց նկատմամբ պատժի միջոցներ են կիրառվում:
Նա նաև հայտնել է, որ հանցագործություն է համարվում «գողական աշխարհի» գործունեության աջակցումը, «գողական սխոդկաների» կազմակերպումն, ինչպես նաև իրենց «գողական հանրության» անդամ և «օրենքով գող» համարելը:
Օրինագիծը մոտ ժամանակները կներկայացվի համապատասխան կառույցներին: