Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեթանյահուն արգելել է նախարարներին մեկնաբանել Թրամփի որոշումը

15:30, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
Նեթանյահուն արգելել է նախարարներին մեկնաբանել Թրամփի որոշումը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն արգելել է կառավարության անդամներին հանդես գալ մեկնաբանաությամբ՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ակնկալվելիք որոշման հետ, հաղորդում է РИА Новости-ն:
     Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Թրամփը կօգտագործի «անքակտելի Երուսաղեմ» եզրույթը կամ արդյոք կհստակեցնի Թել Ավիվից դեսպանատան տեղափոխման ժամկետները: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Թրամփի շրջապատում արդեն հայտարարել են, որ այդ գործընթացը կարող է տարիներ տևել, քանի որ դեսպանատան կառուցման նոր վայրը դեռևս ընտրված չէ:

4989 | 0
Facebook