Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում ֆերմերն սպանել է կնոջն ու 3 երեխաներին և ինքնասպան եղել

10:50, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Ֆրանսիայում ֆերմերն սպանել է կնոջն ու 3 երեխաներին և ինքնասպան եղել

Ֆրանսիայի հյուսիսային Էնա նահանգում ոստիկանությունը մահացած է հայտնաբերել 5 հոգանոց ընտանիքին: Իրավապահները պարզել են, որ տղամարդն սպանել է կնոջն ու 3 երեխանրին՝ տղաներին և աղջկան, այնուհետև՝ ինքնասպան եղել: Կատարվածի պատճառները դեռևս հայտնի չեն: Տանը ոչ մի գրություն չի հայտնաբերվել:
     France info-ի տվյալներով՝ տղաները 20 և 12 տարեկան են եղել, իսկ դուստրը՝ 18: Նշվում է, որ ընտանիքը ֆինանսական խնդիրներ չի ունեցել: Ավելին, վերջերս ֆերմերը մի քանի հարյուր հեկտար հողատարածք էր գնել:

8700 | 0
Facebook