Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կրծքի կաթը փոխում է իր երանգավորումը, երբ երեխան հիվանդանում է

23:05, չորեքշաբթի, 01 նոյեմբերի, 2017 թ.
Կրծքի կաթը փոխում է իր երանգավորումը, երբ երեխան հիվանդանում է

Այն, որ կրծքի կաթը պարբերաբար փոխում է իր երանգավորումը՝ կախված մոր սննդի գույնից, դա հայտնի է բոլորին: Սակայն քչերը գիտեն, որ կրծքի կաթի գույնը փոխվում է նաև այն դեպքում, երբ երեխան հիվանդանում է:
     Որպես ասվածի ապացույց՝ Փենսիլվանիա նահանգում ապրող Էշլի Չեյզն, ով պարբերաբար կթում է իր կաթն ու պահում հատուկ տոպրակներում, լուսանկարել է իր կաթի գույնը երեխայի հիվանդանալուց մի քանի օր առաջ ու հիվանդ ժամանակ: Facebook սոցցանցում հրապարակած այս լուսանկարներում պարզ երևում է, որ հիվանդ ժամանակ մոր կրծքի կաթը դառնում է առավել մուգ: Պատճառն այն է, որ հիվանդ ժամանակ երեխայի թքի բաղադրության մեջ տեղի ունեցող փոփոխությունները պտուկի միջով ընկալում է մայրական օրգանիզմն ու սկսում արտադրել հատուկ հակամարմիններ ու հավելյալ ճարպեր, որպեսզի օգնի երեխային՝ հաղթահարել վարակը: Այսպիսով, կրծքի կաթը դառնում է յուրահատուկ պատվաստանյութ:

Փոքրիկ Էլիոթը հիվանդ ժամանակ
Փոքրիկ Էլիոթը հիվանդ ժամանակ

Այս կապակցությամբ Էշլին ասել է. «Ինձ հաճախ էին երիտասարդ մայրիկները նախատում, որ ես շարունակում եմ կերակրել, երբ երեխաս արդեն 7 ամսական է: Նրանք ասում էին, որ այդ կաթը նրան այլևս պետք չէ, և նա ինձ որպես ծծակ է օգտագործում: Իմ կրծքի կաթը փոխվեց, երբ իմ դուստրը մեկ անգամ կերակրվեց գիշերը: Ահա իմ պատասխանը նման կերպ մտածող մայրերին»:

12402 | 0
Facebook