Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում տարեց տղամարդը հրդեհել է ծերանոցը. կան զոհեր

11:00, շաբաթ, 28 հոկտեմբերի, 2017 թ.
Մեքսիկայում տարեց տղամարդը հրդեհել է ծերանոցը. կան զոհեր
     Առնվազն 6 մարդ է զոհվել և ևս 2-ը վիրավորվել մեքսիկական Ներքին Քալիֆորնիա նահանգում ծերանոցներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով:
     Թիհուանա քաղաքում գտնվող այդ հաստատության հիմնադրի խոսքով՝ հրդեհը կազմակերպել է ծերանոցի բնակիչներից մեկը:
     Financiero պորտալը նշում է, որ այդ տղամարդը վաղուց էր խոսում ինքնասպանություն գործելու մտադրության մասին: Ծերանոցում գտնվել է մոտ 100 մարդ, նրանց մեծ մասը հասցրել է դուրս գալ ծերանոցից, քանի որ հրդեհը շենքի միայն մեկ հատվածում է բռնկվել:
7875 | 0
Facebook