Շվեդիայի իշխանությունները մտադիր են Հյուսիսային Կորեայից պահանջել 43 տարվա վաղեմության պարտքը: Այս մասին հայտնում է «Ռյոնհափ» լրատվականը: Ինչպես նշվում է, Հյուսիսային կորեան 2.7 միլիարդ կրոն՝ 330 միլիոն դոլար է պարտք Շվեդիային:
Պարտքը ձևավորվել է 1974թ., երբ Հյուսիսային Կորեան 1000 հատ «Վոլվո» ավտոմեքենա է գնել Շվեդիայից՝ առանց վճարում կատարելու:
Նախնական պարտքը կազմել է 600 միլիոն կրոն: