Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զարմացած եմ, որ «Չելսի»-ն վաճառեց Մատիչին». Մխիթարյան

17:15, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
«Զարմացած եմ, որ «Չելսի»-ն վաճառեց Մատիչին». Մխիթարյան

«Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գնահատելով թիմի ամառային տրանսֆերներն, ասել է. «Նորեկներ Մատիչը, Լուկակուն, Լինդելեֆը շատ լավ խաղացողներ են: Մատիչը կարևոր դերակատարում ունի դաշտում: Նա պայքարում է յուրաքանչյուր գնդակի համար, որը կարևոր է պաշտպանության ժամանակ: Լուկակուն արդեն խփում է իր գոլերն, իսկ Լինդելեֆը դեռ ժամանակ կունենա իրեն ներկայացնելու: Այնպես որ, հիանալի ձեռքբերում է, նրանք բոլորն էլ մեզ շատ կօգնեն: Եթե անկեղծ՝ զարմացած եմ, որ «Չելսի»-ն որոշեց վաճառել Մատիչին: Միևնույն ժամանակ ուրախ եմ, որ նա մեզ մոտ է»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:

7553 | 0
Facebook