Ձիթապտղի յուղը նվազեցնում է «Ալցհեյմեր» հիվանդության և այլ ճանաչողական խանգարումների զարգացման ռիսկը: Նման եզրահանգման են եկել Թեմփլսկոմ համալսարանին կից բժշկական դպրոցի փորձագետները: Նշենք, որ Ալցհեյմեր հիվանդության դեպքում ուղեղի բջիջների (նեյրոնների) որոշակի համակարգեր են թուլանում կամ էլ մահանում, ինչն էլ հանգեցնում է ծերունական տկարամտության կամ դեմենցիայի:
Այսպես, գիտնականներն իրականացրել են մի շարք ուսումնասիրություններ և ապացուցել, որ ձիթապտղի յուղը լավացնում է հիշողությունը: Պարզվել է, որ այս մթերքն ակտիվացնում է այտոֆագիի գործընթացը (որի ժամանակ բջիջների ներքին բաղադրիչները թափանցում են ներս` կանխելով հնարավոր ճանաչողական խանգարումները): Այպիսով, «Ալցհեյմեր» հիվանդության զարգացման ռիսկը նվազում է:
Փորձն իրականացվել է առողջ կամավորների մասնակցությամբ:
Ապագայում փորձագետները մտադիր են ուսումնասիրել ձիթապտղի յուղի ազդեցություն այն մարդկանց վրա, ովքեր տառապում են «դեմենցիա» հիվանդությամբ. դա նյարդային համակարգի խանգարում է, որի ժամանակ կարող են մահանալ ուղեղի բջիջները: