Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չիկագո Ֆայր»-ը ներկայացրել է Շվայնշտայգերին

15:50, հինգշաբթի, 30 մարտի, 2017 թ.
«Չիկագո Ֆայր»-ը ներկայացրել է Շվայնշտայգերին

Գերմանացի կիսապաշտպան Բասթիան Շվայնշտայգերը պաշտոնապես ներկայացվել է որպես MLS-ի «Չիկագո Ֆայր» ակումբի ֆուտբոլիստ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին՝ ջերմ ընդունելության համար, որն այսօր օդանավակայանում ցուցաբերվել է ինձ և ընտանիքիս։ Դա մեծ նշանակություն ունի ինձ համար»,- նշել է Բասթիանը։

Նշենք, որ նոր ակումբում Շվայնշտայգերը հանդես կգա ավանդական 31-րդ համարի ներքո։ Նա ակումբի հետ 1 տարվա պայմանագիր է կնքել՝ 4,5 մլն դոլար աշխատավարձով։

8982 | 0
Facebook