Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Կաթով թեյը վնասակար է առողջությանը

02:20, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
Կաթով թեյը վնասակար է առողջությանը
     Կաթով թեյ. առաջին հայացքից անսովոր այս համադրությունը, պարզվում է` հատկապես սիրում են բրիտանացիները: Եվրոպացի մասնագետները, սակայն, եկել են այն եզրակացության, որ այն վնասակար ազդեցություն ունի առողջության համար` նախևառաջ այն պատճառով, որ կաթնամթերքն ընդհանրապես համադրելի չէ որևէ բանի հետ: Իսկ թեյի ու կաթի խառնուրդը դժվարամարս է ու որոշ դեպքերում կարող է հանգեցնել երիկամներում ավազի կամ քարերի գոյացմանը: Բացի այդ, կաթը չեզոքացնում է այն բոլոր օգտակար նյութերը, որոնք կան սովորական թեյի բաղադրության մեջ: Բրիտանացիները, սակայն, անտեսում են այս հանգամանքը` կենտրոնանալով միայն այն հատկության վրա, ըստ որի` թեյով կաթը մի քանի անգամ ավելի օգտակար է ատամների համար, քան սովորական ատամի մածուկը։ Կաթն իր մեջ պարունակում է կազեին կոչվող պրոտեինը, որը վերացնում սև կետերն ատամների միջից։
8037 | 0
Facebook