Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ե՞րբ է արմատապես վերանալու դպրոցում աշխատանքի ընդունվելու դիմաց կաշառքը». քաղաքացին` նախարարին

17:55, երեքշաբթի, 24 հունվարի, 2017 թ.
«Ե՞րբ է արմատապես վերանալու դպրոցում աշխատանքի ընդունվելու դիմաց կաշառքը». քաղաքացին` նախարարին
     «Ե՞րբ է արմատապես վերանալու դպրոցում աշխատանքի ընդունվելու դիմաց կաշառքը: Դառնում է արդեն լրիվ անիմաստ: 4-6 տարի սովորելուց, այդքան վարձավճարներ տալուց հետո մի հատ էլ 3000 դոլար ես վճարում, որ դպրոց ընդունեն: Ես ոչ մի ձևով չեմ պատրաստվում կաշառել ոչ մեկին, նշանակում է` ես իմ մասնագիտությամբ չեմ աշխատելո՞ւ»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ քաղաքացիներից մեկն այսպիսի հարց ուղղեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
     «Երբ է վերանալո՞ւ, երբ մեր հասարակությունն արմատապես փոխվի, իր մտածելակերպն ու կենցաղը փոխի: Միայն ուսուցիչների վրա չֆիքսվենք, նույն խնդիրը կա տարբեր ոլորտներում... Տիկինը, կամ օրիորդը, եթե մանկավարժ է, թող գա, և ես անձամբ կնայեմ` որտեղ է ինքը ցանկանում և որտեղ թափուր տեղի առկայություն կա: Թող պարզապես ինձ ասեն, որ այս դպրոցում կա թափուր տեղ, մենք կհսկենք և նորմալ քննություն կանցկացնենք: Մյուսն էլ թափանցիկության խնդիրն է: Պետք է այնպես անենք, որ ուսուցչի ընտրությունը տնօրենի քմահաճույքից կախված չլինի»,- ասաց նախարարը:
4118 | 5
Facebook