Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է ազդում ԱՊՀ երկրների տնտեսության վրա». Moody's

16:10, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
«Ղարաբաղյան հակամարտությունը բացասաբար է ազդում ԱՊՀ երկրների տնտեսության վրա». Moody's

Նավթի գների կայունացման շնորհիվ ԱՊՀ երկրների տնտեսության և բյուջեի վրա ճնշումները թուլացել են, սակայն տարածաշրջանի վարկունակության վերաբերյալ կանխատեսումները դեռևս բացասական են:
     Այս մասին ասվում է Moody's վարկանիշային կազմակերպության` ԱՊՀ երկրներին վերաբերող զեկույցում: Վերլուծաբանների կարծիքով` դա արտարժույթով մեծ պարտքեր ունենալու հետևանք է:
     Համաձայն գործակալության տվյալների` այս տարի տարածաշրջանում տնտեսական աճը կհասնի 2%-ի, 2018-ին սպասվում է 3%-ի աճ: Նշվում է, որ աշխարհաքաղաքական հակամարտությունները մեծ ազդեցություն են ունենալու ԱՊՀ երկրների տնտեսության վրա:
     «Ուկրաինայի հետ հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության ավելացումը բացասական ազդեցություն են թողնում: ԱՊՀ 9 երկրները հակամարտում են իրենց հարևանների հետ, միայն բելառուսա-ղազախական սահմանին ոչ մի խնդիր չկա»,- ասել է գործակալության վերլուծաբան Քրիսթին Լինդոուն:

4220 | 0
Facebook