Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը նոր ռազմաբազա է կառուցում Կալինինգրադում

21:30, ուրբաթ, 09 դեկտեմբերի, 2016 թ.
Ռուսաստանը նոր ռազմաբազա է կառուցում Կալինինգրադում
     Ռուսաստանը նոր ռազմաբազա է կառուցում Կալինինգրադի մարզում, հաղորդում է Daily Mai լրատվակնն ՝ իր աղբյուրներին հղմամբ:
     Նշվում է, որ տարածքը, որտեղ կառուցվում է ռազմաբազան, ամենառազմականացվածն է Եվրոպայի տարածքում:
     «Այդ հենակետը ամենից մոտն է գտնվում Լոնդոնին և Արևմուտքի մյուս խոշորագույն մայրաքաղաքներին: Այն Պուտինի համար յուրօրինակ տարանցիկ կետ է դեպի Եվրոպա»,- գրում թերթը:
     Թերթը նշում է, որ հաստատված տեղեկատվություն ունի հրթիռային նոր բազայի և «լսումներ իրականացնող նոր կայանի շինարարության մասին», որը «կարող է ծածկել ողջ Եվրոպան»:
     Բացի այդ, Ռուսաստանը մտադիր է նոր երկաթուղի կառուցել իր բանակի համար, որ իրար կկապի նոր ստեղծվող ռազմաբազան և Չկալովսկի ռազմածովային ավիաբազան:
4579 | 0
Facebook