Universal Pictures կինոընկերությունը ներկայացրել է «Մումիա» ֆիլմի դեբյուտային թրեյլերը, որը բոլորին հայտնի ֆիլմի թարմացված տարբերակը կդառնա: 3 տարվա աշխատանքները մոտենում են իրենց ավարտին:
Հայտնի է, որ ֆիլմում հնագետի դերը կխաղա Թոմ Քրուզը: Գլխավոր հերոսին անվանում են Նիք Մորթոն: Նրա թիմին ավանդական հանձնարարություն է տրված` վերադարձնել կատաղի մումիային իր գերեզմանը: Ֆիլմում կխաղան նաև Ռասել Քրոուն, Սոֆիա Բութելան և ուրիշներ: