Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ն սպառնացել է հարձակումներ գործել Թուրքիայի դեսպանատների վրա

12:30, երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
ԴԱԻՇ-ն սպառնացել է հարձակումներ գործել Թուրքիայի դեսպանատների վրա

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ-Մուհագերը հայտարարել է, որ մտադիր են հարձակումներ գործել Թուրքիայի` ամբողջ աշխարհում գտնվող դեսպանատների և հյուպատոսարանների վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Մուհագերի հրապարակած տեսաուղերձը:
     Մուհագերը նշել է, որ ԴԱԻՇ-ի կողմնակիցները կհարձակվեն նաև թուրքական ռազմական, տնտեսական և լրատվական հաստատությունների վրա:
     Լրատվականը նշում է, որ տեսաուղերձի իսկությունը պարզել դեռևս չի հաջողվել:

6646 | 0
Facebook