Խնդրում ենք սպասել...

Համացանց

Լավաշին առնչվող մշակույթը ևս մեկ անգամ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

16:45, ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Լավաշին առնչվող մշակույթը ևս մեկ անգամ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն մեկ անգամ ևս լավաշ հացին առնչվող մշակույթ է ներառել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։ Որոշումը կոմիտեն նոյեմբերի 30-ին ընդունել է Եթովպիայում գումարած իր նստաշրջանում։
     Հայտն այս անգամ ներկայացրել էին Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ցանկում գրանցումն այսպիսին է՝ «Տափակ հաց թխելու և հյուրասիրելու մշակույթ՝ լավաշ, քաթըրմա, ժուպկա, յուֆկա» (այս երկրներում հացի տափակ տեսակի՝ ընդունված անվանումներն են)։
     2014թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի նույն կոմիտեն Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ է ընդգրկել հայկական լավաշը։ Հայտը ներկայացրել է Հայաստանը, ցանկում գրանցումն այսպիսին է՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում»։
     Պատմությունն իր հերթին գալիս է փաստելու, թե աշխարհագրորեն ինչպես է տարածվել և ինչ ճանապարհ է անցել հայկական լավաշը հազարամյակների ընթացքում։

3693 | 0
Facebook