Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակող օրինագիծ է ընդունել

11:05, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակող օրինագիծ է ընդունել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով սահմանափակվում է ԱՄՆ-ում ռուս դիվանագետների տեղաշարժը:

Այս մասին ասվում է Ներկայացուցիչների պալատի պաշտոնական կայքում:

«ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցներն օրացույցային եռամսյակի ընթացքում չեն կարողանա իրենց գրասենյակային շենքերից տեղաշարժվել 40 կմ-ից ավելի հեռավորության վրա»,- նշվում է փաստաթղթի տեքստում:

Բացառություններ կարվեն միայն այն դեպքերում, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոն հանդես գա դիվանագետների կողմից օրացույցային եռամսյակի ընթացքում որևէ խախտում չանելու մասին հատուկ հայտարարությամբ:

ՌԴ արտգործնախարարությունը քննադատել է ամերիկյան իշխանությունների կողմից նման օրինագծի ընդունումն ու խոստանացել է «հայելային պատասխան» տալ:

6689 | 0
Facebook