Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը

00:30, հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2016 թ.
Հայտնի է Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում հաստատել է Գարեթ Սաութհեյթի թեկնածությունը։ Մասնագետն, ով սեպտեմբերից գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար էր, լիարժեք պայմանագիր է կնքել ասոցիացիայի հետ։ Այն նախատեսված է 4 տարվա համար՝ մինչև Եվրո-2020-ի ավարտը։ Մարզչի աշխատավարձը կազմելու է տարեկան 1,3 մլն ֆունտ սթերլինգ։

Նշենք, որ Սաութհեյթը մարզչական կարիերան սկսել է անգլիական «Միդլսբրո»-ում՝ 2006 թվականին, որտեղ աշխատել է մինչև 2009 թվականը։ 2013-ից 2016 թվականներին գլխավորել է Անգլիայի երիտասարդական հավաքականը։

6957 | 0
Facebook