«Իր կինն է, ինչ կուզի, կանի» արտահայտությունը դարեր ի վեր արմատավորվել է մեր հասարակության մեջ և 21-րդ դարում անգամ չի զիջում իր դիրքերը: Այս մտածելակերպն ունեցող մարդիկ կնոջն ընկալում են որպես տղամարդու սեփականություն և միանգամայն ընդունելի են համարում, որ տղամարդը կարող է նաև ծեծել իր «սեփական» կնոջը: Անգամ հասարակությունն է անտարբեր վերաբերում, երբ բոլորի աչքի առաջ ամուսինը դաժանաբար
ծեծում է իր երեխաների մորը:
Իսկ դուք ընդունո՞ւմ եք, որ ամուսինը բարոյական իրավունք ունի բռնություն գործադրելու իր կնոջ հանդեպ:
Տեղեկացնում ենք, որ կարող եք քվեարկել միայն մեկ անգամ: Քվեարկեք, որպեսզի տեսնեք արդյունքները: