Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի իշխանությունները ևս 15 հազար քաղծառայողի են ազատել աշխատանքից

11:20, երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2016 թ.
Թուրքիայի իշխանությունները ևս 15 հազար քաղծառայողի են ազատել աշխատանքից

Երկրում քաղաքական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները ևս 15 հազար քաղծառայողի են ազատել աշխատանքից: Աշխատանքից ազատված քաղծառայողների և ուժայինների թիվը հասել է 110 հազարի:
     Հիշեցնենք, որ մինչ այս աշխատանքից հեռացվել էին ավելի քան 2 հազար զինծառայող, 7.5 հազար ոստիկան, 500 ժանդարմ, շուրջ 5 հազար քաղծառայող:
     Հեղաշրջման փորձի քննության շրջանակներում փակվել է 9 լրատվամիջոց` այդ թվում` 7 պարբերական, շուրջ 500 կազմակերպություն, որոնցից 18-ը` բարեգործական:
     Ձերբակալվածների թիվը գերազանցում է 37 հազարը: Ձերբակալվածների շարքում կան ընդդիմադիր լրագրողներ, պատգամավորներ: Քննարկվում է երկրում մահապատժի վերականգնման հարցը:

6576 | 2
Facebook