Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մինչ տղամարդը ձյունն է մաքրել, նրա կինն ու երեխաները մեքենայի մեջ մահացել են

22:10, երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2016 թ.
Մինչ տղամարդը ձյունն է մաքրել, նրա կինն ու երեխաները մեքենայի մեջ մահացել են

Ողբերգական և մյուսների համար ուսանելի դեպք է տեղի ունեցել ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում: Մայրն ու 2 փոքրիկ երեխաները` 1 և 3 տարեկան, մահացել են մեքենայի մեջ, մինչ ընտանիքի հայրը ձյունից մեքենան է մաքրելիս եղել: Մեծահասակներն ուշադրություն չեն դարձրել, որ առատ ձյունը փակած է եղել արտանետման խողովակը և միացրել են մեքենայի շարժիչը, որպեսզի երեխաները չմրսեն: Մի քանի րոպեի ընթացքում, մինչև հայրը թիով ետ է տարել ձյունը, նրա ընտանիքն աննկատ զոհվել է սրահ ներթափանցած ածխածնի գազից: Ածխածնի մոնօքսիդն իզուր չէ, որ անվանում են ծածուկ մարդասպան, քանի որ այս թունավոր գազը հոտ չունի, մարդիկ վտանգ չեն զգում և պարզապես քնում են ու էլ երբեք չեն արթնանում:

Ցավոք, այսպիսի դեպքերը եզակի չեն, դրանք տարեկան տասնյակ մարդկանց կյանք են խլում:

33036 | 0
Facebook