Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փորթլենդում Թրամփի հաղթանակի դեմ ցույցերի ժամանակ առնվազն 26 մարդ է ձերբակալվել

17:15, ուրբաթ, 11 նոյեմբերի, 2016 թ.
Փորթլենդում Թրամփի հաղթանակի դեմ ցույցերի ժամանակ առնվազն 26 մարդ է ձերբակալվել

ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 26 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է քաղաքի ոստիկանության Twitter-ի էջը:

Նշենք, որ ԱՄՆ Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում ոստիկանությունը հայտարարել է, որ ցույցերը վերաճել են անկարգությունների:

Իրավապահների փոխանցմամբ`անկարգությունների ժամանակ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել, վնասել են կայանված մեքենաները:

3420 | 0
Facebook