Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նադեժդա Սավչենկոն Թրամփին խնդրել է սաստկացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները

12:10, հինգշաբթի, 10 նոյեմբերի, 2016 թ.
Նադեժդա Սավչենկոն Թրամփին խնդրել է սաստկացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները

Ուկրաինացի օդաչու, Գերագույն ռադայի պատգամավոր նադեժդա Սավչենկոն նամակ է ուղարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որոնց պատճենն` անգլերեն ու ուկրաիներեն, նա տեղադրել է ֆեյսբուքյան էջում:

Իր նամակում Սավչենկոն Թրամփին խնդրել է պահպանել և ավելի սաստկացնել Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները, քանի որ «այդ երկիրը միայն ուժի կիրառումն է ընկալում»: Սավչենկոն նաև խնդրել է ավելացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը: Նա նշել է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է կանխարգելել Երրորդ համաշխարհային պատերազմը:

Հիշեցնենք, որ նախկինում Թրամփն առաջարկել է սահմանափակել ԱՄՆ միջամտությունն այլ երկրների գործերին. Ուկրաինայի հակամարտության մասին խոսելով` նա նշել է, որ այդ խնդիրն ավելի շատ վերաբերում է Եվրոպային, ոչ թե ԱՄՆ-ին, և հենց եվրոպական երկրները պետք է լուծեն այն:

3870 | 0
Facebook