Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն սկսել է iPhone 7-ի վաճառքը

14:25, չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2016 թ.
ՎիվաՍել-ՄՏՍ-ն սկսել է iPhone 7-ի վաճառքը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է iPhone 7 սմարթֆոնի վաճառքը, որն առայժմ կարելի է գնել բացառապես Արգիշտի 4/1 սպասարկման կենտրոնում: Սմարթֆոնի գինը 439 900 դրամ է:
     Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:
     «Մեր ընկերությունը շարունակում է իր բաժանորդներին առաջարկել ամենանորարարական ապրանքներն ու ծառայությունները: Այս օրերի ամենապահանջարկված սմարթֆոններից մեկը՝ iPhone7-ը, այժմ կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Սա ևս մեկ հիանալի առիթ է վայելելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գերարագ 4G ցանցի հնարավորությունները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
     Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում:

11173 | 0
Facebook